Ավստրալացին Apple-ի խանութի մոտ է գիշերում՝ առաջին iPhone 6s-ի համար (լուսանկարներ)
Ավստրալիայի բնակիչ Լինդսի Հանդմերը հերթ է կանգնել տեղի Apple Store խանութի մոտ և անգամ վրան է այնտեղ տեղադրել, որպեսզի աշխարհում առաջինը գնի iPhone 6s սմարթֆոնը, գրում է korrespondent.net-ը:
Տղամարդն արդեն խանութի մոտ է անցկացրել իր առաջին գիշերը և չի պատրաստվում հեռանալ։ «Ես կլինեմ այստեղ այնքան, մինչև չփորձեն ինձնից ազատվել կամ մինչև ես չգնեմ առաջին հեռախոսը»,- նշում է Հանդմերը:
Սովորաբար հաջորդ սերնդի սմարթֆոնն առաջինը ձեռք բերել ցանկացողների հերթերը գոյանում են Apple-ի խանութների մոտ սմարթֆոնների ներկայացումից մի քանի օր առաջ: Իրենց հերթին՝ Ավստրալիայի բնակիչները ժամային գոտիների պատճառով կարող են Apple Store-ում հայտնվել ավելի վաղ, քան մյուսները։
Նոր iPhone-ների վաճառքը նախատեսվում է սեպտեմբերի 18-ին, այդ պատճառով անգամ հաջողության դեպքում Հանդմերը պետք է վրանում ապրի դեռևս առնվազն 9 օր: Ավստրալացին այդ ընթացքում զուր ժամանակ չի կորցրել և գումար է հավաքել անօթևանների համար։
Իր գնած առաջին iPhone 6s-ը տղամարդը պատրաստվում է վաճառքի հանել աճուրդում, իսկ այնուհետև ստացած գումարը տրամադրել նվիրատվության համար։
Նշվում է, որ ինքը՝ Լինդսեյ Հանդմերը, Apple-ի արտադրանքի երկրպագու չէ:















