Բակո Սահակյանն ընդունել է բարերար Արթուր Վարժապետյանին

18:48 • 09.09.15

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է բարերար Արթուր Վարժապետյանին. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 

Հանդիպմանը քննարկվել են մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

 

Այնուհետև Նախագահ Սահակյանը և Արթուր Վարժապետյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել են ԼՂՀ մի շարք պետական կառույցների ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը:


Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Արթուր Վարժապետյանին Արցախին մշտապես սատարելու համար՝ նշելով, որ դա ընդօրինակման արժանի հայրենանվեր գործունեություն է:


Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


 

Բակո Սահակյանն ընդունել է բարերար Արթուր Վարժապետյանին