Google-ը պատրաստվում է թարմ սննդի առաքմամբ զբաղվել

16:36 • 09.09.15

GETTY

 

Google ընկերությունը մինչև տարվա վերջ կսկսի թարմ սնունդ մատակարարել ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում՝ Amazon-ի և Instacart ստարտափի հետ մրցակցության շրջանակում, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Սննդի առաքման ծառայությունը կգործարկվի Սան Ֆրանցիսկոյում, իսկ ավելի ուշ կփորձարկվի ևս մեկ ամերիկյան քաղաքում, հայտնել է Google Express-ի գլխավոր տնօրեն Բրայն Էլիոթը:

 

Ավելի վաղ Google-ի այդ ստորաբաժանումն արդեն զբաղվել է մի շարք ապրանքների, այդ թվում՝ երկար պահվող մթերքի առաքմամբ։

 

Ավելի վաղ Google-ը հայտարարել է սննդամթերքի լուսանկարով կալորիաների հաշվարկի համար նախատեսված տեխնոլոգիայի ստեղծման մասին, ինչպես նաև ներկայացրել է փոքրիկ սենսորներ, որոնք հետևում են արյան մեջ շաքարի մակարդակին։

 

 

Google-ը պատրաստվում է թարմ սննդի առաքմամբ զբաղվել