iPhone 6S-ում Siri-ն կաշխատի մշտապես

19:05 • 09.09.15

 iPhone 6S-ում Siri-ն կանչելու համար հարկավոր չի լինի հավելյալ հրահանգներ սեղմել ձայնային օգնականին միացնելու համար, գրում է gazeta.ru-ն:

 

Այժմ Siri-ն մշտապես կաշխատի սպասման ռեժիմով, այն կակտիվանա «Հեյ, Siri» խոսքից հետո: Apple-ի սարքերի նախկին տարբերակում նման հնարավորությունը հայտնվում էր միայն լիցքավորման սարքին միանալուց հետո, այժմ այն միշտ կաշխատի:

 

Դա հատկապես օգտակար կլինի արտակարգ իրավիճակներում, երբ հնարավորություն չկա բջջային հեռախոսը ձեռքը վերցնել:

 

Apple-ի սարքերի նոր մոդելները ներկայացվելու են արդեն այսօր:

 

iPhone 6S-ում Siri-ն կաշխատի մշտապես