Իրանում հայտնաբերել են մարդու կմախք, որն ապրել է 5800 տարի առաջ
Իրանում հնագետները հայտնաբերել են մարդու կմախք, որը մասնագետների գնահատականների համաձայն՝ ապրել է 5800 տարի առաջ: Կմախքը հայտնաբերվել է Ֆարս շրջանի մայրաքաղաք Շիրազից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բլրի վրա պեղումների ժամանակ։
Հնագետները կարծում են, որ կմախքը պատկանում է 30-35 տարեկանում մահացած տղամարդու: Հնագիտական խմբի ղեկավար Նոուրուզ Ռաջաբին հայտնել է, որ մնացորդները լավ պահպանվել են չոր հողի մեջ և կարող են շատ բաներ հայտնել այդ տարածքում նախաքրիստոնեական շրջանում ապրող մարդկանց կենցաղի մասին:
Հնագետը պատմել է, որ մոտակայքում գտնվող գյուղերը հիմնադրվել են մ.թ.ա. 3700-3300 թվականներին, ինչը հավելյալ վկայում է այդ տարածաշրջանում պատմական քաղաքակրթության ձևավորման մասին:
Մոտակայքում է գտնվում նաև Աքեմենյանների թագավորության հնագույն մայրաքաղաք Պերսեպոլիսը: Այդ պատճառով, ինչպես կարծում են գիտնականները, թաղված տղամարդը պատկանել է էթնոսին, որն այժմ էլ կազմում է Իրանի բնակչության մեծամասնությունը։










