McAfee հակավիրուսի հեղինակը մտադիր է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում

09:50 • 09.09.15

McAfee Associates ընկերության հիմնադիր և համանուն հակավիրուսի հեղինակ, ամերիկացի ծրագրավորող Ջոն ՄքԱֆին ցանկություն է հայտնել մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին, գրում է Корреспондент-ը։

 

«Վաղն իմ օգնականները կներկայացնեն համապատասխան փաստաթղթերը՝ ինձ որպես ԱՄՆ նախագահի թեկնածու գրանցելու համար»,- հայտնել է ՄքԱֆին։

 

Նա նշել է, որ առաջիկա 48 ժամվա ընթացքում իրենք զերծ կմնան մեկնաբանություններից։ ՄքԱֆին կմեկնի Նյու Յորք, որտեղ Fox News-ի եթերում պաշտոնապես կհայտարարի նախագահական մրցապայքարի մեջ մտնելու մասին։

McAfee հակավիրուսի հեղինակը մտադիր է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում