Գերմանացի մասնագետները ներկայացրել են 1000 ձիաուժ հզորությամբ Mercedes-AMG S63 Coupe-ն (տեսանյութ, լուսանկարներ)
Mansory ստուդիայի ինժեներները Ֆրանկֆուրտում միջազգային ավտոսրահի շրջանակում կներկայացնեն գերհզոր Mercedes-AMG S63 Coupe-ն, որը ստացել է Black Edition անվանումը, գրում է korrespondent.net-ը։
Մեքենան համալրվել է 1000 ձիաուժ հզորությամբ շարժիչով։
Ստուդիան պատրաստվում է Mansory S63 Coupe Black Edition-ի միայն 6 օրինակ թողարկել։
Ցանկության դեպքում Mercedes-ի սրահը կարող է հաճախորդի համար պատվել թանկարժեք կաշվով:
Մեքենայի զարգացրած առավելագույն արագությունը 300 կիլոմետր/ժամ է:












