Վահանաձև գեղձի գործառույթը կարգավորելու տնական բաղադրատոմսեր

23:40 • 09.09.15

Վահանաձև գեղձի արտադրած հորմոնները օրգանիզմում մի շարք գործառույթներ են կարգավորում, ինչպես օրինակ` մարմնի ջերմաստիճանը, նյութափոխանակությունը, սրտի և նյարդային համակարգերը: Դրանք ազդում են նաև մաշկի և մազերի որակի վրա:


Այդ գործառույթների խանգարումը  կարող է պայմանավորվել վահանաձև գեղձի հորմոնների չափից ավելի  (հիպերթիրեոզ) կամ չափից քիչ  (հիպոթիրեոզ) լինելով:  Հիպոթիրեոզը  կարգավորելու  բնական եղանակներ է առաջարկել  Healthy food star-ը:


1. Հնդկաձավարի բալզամ: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է մեկ լիքը գդալ հնդկաձավարի ալյուրին ավելացնել մեկ ճաշի գդալ մանրացրած ընկույզ և 3-4 ճաշի գդալ մեղր: Բաղադրիչները պետք է լցնել ապակյա տարայի մեջ և լավ խառնել, պահել սառնարանում: Պետք է շաբաթվա մեջ մեկ օր սահմանել, երբ բալզամից բացի ոչինչ ուտել չի կարելի: Բալզամը կարելի է ուտել այնքան,ինչքան ցանկանաք: Իհարկե, անհրաժեշտ է նաև առնվազն 2 լիտր ջուր խմել:  Հանքանյութերով հարուստ բալզամը պետք է օգտագործել 4 ամիս:


2. Կաղնու կեղև: Անհրաժեշտ է առավոտյան 3 ճաշի գդալ կաղնու կեղև լցնել մեկ լիտրանոց տարայի մեջ և լիքը եռման ջուր ավելացնել, ապա ամուր փակել այն և փաթաթել բրդյա կտորով: Թողնել մնա ողջ օրը: Գիշերը քնելուց առաջ բամբակյա կտորը պետք է թրջել ստացված թուրմով և դնել վահանաձև գեղձի վրա և բրդյա շարֆ փաթաթել մինչև մյուս առավոտ: Այս գործողությունը պետք է կատարել ամեն երեկո երկու շաբաթվա ընթացքում:


 

 

Վահանաձև գեղձի գործառույթը կարգավորելու տնական բաղադրատոմսեր