Օգտատերերը ծաղրել են Apple-ի նոր արտադրանքը՝ «հսկայական» iPad-ն ու $100-անոց մատիտը (լուսանկարներ)
Apple ընկերությունը սեպտեմբերի 9-ին ներկայացրել է իր նոր արտադրանքները, այդ թվում՝ նոր iPhone սմարթֆոնը, «հսկայական» iPad-ը, 100 դոլար արժողությամբ մատիտը և Apple TV-ի թարմացված տարբերակը, գրում է The Daily Mail-ը։
Սան Ֆրանցիսկոյում ընկերության ղեկավար Թիմ Կուկի՝ նոր արտադրանքները ներկայացնելուց անմիջապես հետո, օգտատերերը սկսել են իրենց կարծիքը հայտնել սոցցանցերում։
Շատերը դա արել են մեմերի միջոցով, որոնց մեծ մասը կապված է եղել հսկայական iPad Pro-ի հետ, որն ունի 32.7 սմ անկյունագիծ։ Պլանշետը համալրվել է մատիտով՝ Apple Pencil-ով, որը նույնպես ծաղրի առարկա է դարձել համացանցում։























