Cadillac-ը հրապարակել է իր նոր քրոսովերի լուսանկարը
Cadillac ընկերությունը Twitter սոցցանցի իր պաշտոնական էջում հրապարակել է իր նոր` XT5 քրոսովերի առաջին լուսանկարները։ Մեքենան դարձել է SRX-ի հաջորդ մոդելը։
Դեռ հայտնի չէ՝ երբ կկայանա նորույթի շնորհանդեսը։ Ենթադրվում է, որ մեքենան կներկայացվի կամ Լոս Անջելեսի կամ Դուբայի ավտոշոուի ընթացքում, գրում է СarsСoops-ը։
Մեքենայի տեխնիկական բնութագրից քիչ բան է հայտնի։ Հայտնի է, որ այն համալրված կլինի 335 ձիաուժ հզորությամբ 3.6 լիտրանոց V6 շարժիչով։
Cadillac XT5-ի արտաքինը հիշեցնում է CT6 ֆլագմանյան սեդանից որոշ տարրեր։
Նշվում է, որ մեքենայի վաճառքը կմեկնարկի 2016-ին։











