Չինաստանում կինոթատրոնները եկամտի ռեկորդ են սահմանել 2015-ին

23:02 • 10.09.15

Չինաստանում ռեկորդ է սահմանվել տոմսարկղերից ստացված ընդհանուր եկամտի առումով: Ինչպես հաղորդում է  Lenta.ru-ն` հղում անելով The Hollywood Reporter-ին, ամառվա ավարտին կինոթատրոնների եկամուտը կազմել է 4.7 մլրդ դոլար, որը գերազանցում է 2014-ի ողջ ընթացքում ստացված գումարը:


2015-ին ստացված եկամուտով չինական շուկան  դուրս է գալիս առաջին տեղ ողջ աշխարհում: Փորձագետներ խոսքով` տարեվերջին եկամտի ընդհանուր  գումարը կարող է գերազանցել 6 մլրդ դոլարը:


Չինական ֆիլմերի մասնաբաժինն ավելացել է 5 տոկոսով և այժմ կազմում է 60 տոկոս: Կինոնկարները ազգային վարձույթում 2.83 մլրդ դոլար են հավաքել:


2015-ին ամենաեկամտաբեր ֆիլմը Չինաստանում  դարձել է «Ֆորսաժ 7-ը», որը բացարձակ ռեկորդ է սահմանել` 390 մլն դոլար արդյունքով:

 

Չինաստանում կինոթատրոնները եկամտի ռեկորդ են սահմանել 2015-ին