Ախտանշաններ, որոնք հուշում են շաքարախտի զարգացման մասին
Շաքարախտը մերօրյա ակտիվ զարգացող հիվանդություններից է: Ըստ «Շաքարախտի ամերիկյան ասոցիացիայի» տվյալների` ավելի քան 25 մլն մարդ շաքարախտ ունի, մինչդեռ նրանց մեկ երրորդը դրա մասին տեղյակ չէ:
Ըստ վիճակագրության` ևս 79 մլն մարդ նախա-շաքարային փուլում են գտնվում, ինչը նշանակում է առողջական խնդիրներին չհետևելու և սննդակարգում փոփոխություններ չանելու պարագայում նրանց մոտ ևս շաքարախտ կզարգանա: Այս մասին հայտնում է Top healthy life-ը և ներկայացնում այն 10 նախանշանը, որոնց առկայությունը խոսում է շաքարախտի զարգացման հավանականության մասին.
1. Չափից ավելի ծարավի զգացում և միզարձակում,
2. Չափից շատ քաղցի զգացում,
3. Թուլություն և հոգնածություն,
4. Անսպասելի քաշի կորուստ,
5. Թմրություն,
6. Աղոտ տեսողություն,
7. Ուշ լավացող վերքեր,
8. Հաճախակի կրկնվող ինֆեկցիաներ,
9. Չոր, թեփուկավոր և քոր առաջացնող մաշկ,
10. Դյուրագրգռվածություն:










