Գիտնականները պարզել են, թե որն է «երջանկության բույրը»

19:35 • 10.09.15

Գիտնականների խումբը որոշել է այն բույրերը, որոնք ոչ միայն հաճելի են մարդուն, այլև ասոցացվում են երջանկության հետ: Корреспондент-ի փոխանցմամբ` հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Trade and Global Markets ամսագրում:

 

Պարզվել է, որ ամենից շատ հաճելի զգացողություններ առաջացնում է թարմ թխած հացի բույրը: Արդյունքները ստացվել են Հնդկաստանի Կալկուտա քաղաքի հյուրանոցներից մեկում բնակվող հյուրերի շրջանում անցկացված հարցման ընթացքում:


Այնտեղ հանգստացողների մոտ 41 տոկոսը պատասխանել է, որ սենյակում տարածված հաճելի բույրը կարող է իրենց հանգիստն ավելի լավը դարձնել:


Հացի բույրից հետո հարցվածների մեծամասնությունն ընտրել է մաքուր սպիտակեղենի և թարմ կտրատված կանաչեղենի բույրը: