Գինեսի գիրքը ներկայացրել է աշխարհի ամենաարագընթաց կրիային

20:04 • 10.09.15

Գինեսի համաշխարհային ռեկորդների գիրքը պատմել է աշխարհի ամենաարագընթաց կրիայի մասին:  Ինչպես հաղորդվում է գրքի խմբագրության կայքում` Բերթի անունով կենդանին կարողանում է 0.28 մետր/վայրկյան (մոտ ժամում 1 կմ) արագություն զարգացնել:


Գինեսի գրքի հեղինակները Մեծ Բրիտանիայում բնակվող կրիային անվանել է կրիաների աշխարհի Ուսեյն Բոլթ: Արագության չափման ժամանակ Բերթին 19.59 վայրկյանում 5.48 մետր տարածություն է հաղթահարել:


Կրիան բնակվում է անգլիական Դարեմ  քաղաքի զվարճանքների այգու տերերի ընտանիքում: Նրանք նաև Շելլի անունով այլ կրիա են պահում:


Կրիայի արագության նախորդ ռեկորդը  գրանցվել էր 1971-ին Մեծ Բրիտանիայում, երբ Չարլի անունով կրիան 0.125 մետր/վայրկյան արագություն էր զարգացրել:

 

Գինեսի գիրքը ներկայացրել է աշխարհի ամենաարագընթաց կրիային