Հայտնի է դարձել ռուս ծրագրավորողի գլխի փոխպատվաստման ամսաթիվը
Ռուս ծրագրավորող Վալերի Սպիրիդոնովին գլխի փոխպատվաստման վիրահատության կենթարկեն 2017 թվականի դեկտեմբերին, հաղորդում է Fox News-ը։
30-ամյա Վալերի Սպիրիդոնովը տառապում է ողնաշարի անբուժելի հիվանդությամբ և համաձայնել է վիրահատության անցկացմանը՝ չնայած վտանգներին։
Վիրահատությունը կանցկացնի իտալացի նյարդավիրաբույժ Սերջո Կանավերոն: Ինչպես սպասվում է՝ վիրահատությունը կտևի մինչև 36 ժամ: Ինչպես կարծում է Սերջո Կանավերոն, եթե ամեն ինչ ընթանա ըստ նախատեսվածի, երկու տարին բավականաչափ ժամանակ է բոլոր գիտական հաշվարկներն անցկացնելու և վիրահատության մանրամասները մտածելու համար։
«Երբ ես հասկացա, որ կարող եմ մասնակցել նման մասշտաբային և կարևոր գործի, ինձ մոտ կասկածներ չմնացին, և ես սկսել եմ աշխատել այդ ուղղությամբ: Հիմա հաճելի անհամբերությամբ եմ սպասում, ասես ողջ կյանքս մի շատ կարևոր բանի եմ պատրաստվել, և այժմ դա սկսում է տեղի ունենալ»,- ասել է Վալերի Սպիրիդոնովը։










