Հարավային Աֆրիկայում հնագույն մարդու նոր տեսակի ոսկորներ են հայտնաբերվել

00:31 • 11.09.15

Հարավաաֆրիկյան քարանձավներից մեկում  նախկինում գիտությանն անհայտ մարդկային տեսակի քարացած մնացորդներ են հայտնաբերվել:


Ինչպես հայտնում է Daily Mail-ը` «Հոմո նադելի» կոչվող տեսակին պատկանող մնացորդները դասակարգվել են «Հոմո»  ցեղատեսակին, որին պատկանում է  նաև ժամանակակից մարդը:


Գիտնականները պեղումների արդյունքում  1500 ոսկոր են հայտնաբերել, որոնք առնվազն 15 անհատի են պատկանել, որոնց տարիքը դեռ պետք է պարզել:  Ըստ գիտնականների` ոսկորները կարող են պատկանել  20000-ից մինչև 2 մլն տարի առաջ ապրած մարդկանց:


Պեղումների վայրում մարդկային մնացորդների առկայության  մասին  հայտնի էր դարձել դեռևս երկու տարի առաջ, երբ գիտնականների խումբը որոշ հետքեր էր նկատել:
 

Հարավային Աֆրիկայում հնագույն մարդու նոր տեսակի ոսկորներ են հայտնաբերվել