SpaceX-ը ցույց է տվել Dragon V2 տիեզերանավի ինտերյերը (լուսանկարներ, տեսանյութ)
SpaceX ընկերությունը ներկայացրել է Dragon V2 տիեզերանավի ինտերյերի տեսանյութը։ Ակնկալվում է, որ տիեզերանավը 2017 թվականին կսկսի տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայան տեղափոխել, հաղորդում է lenta.ru-ն։
Ընկերության ներկայացուցիչների համաձայն՝ տիեզերանավի ներքին տարածքը կազմակերպված է անձնակազմի համար առավելագույն հարմարությամբ։
Տիեզերագնացների սենյակում կա չորս պատուհան, որոնցից երևում է տիեզերքը: Հատուկ վահանակի վրա Dragon V2-ի անձնակազմի անդամները կկարողանան իրական ժամանակի ռեժիմով հետևել տիեզերանավի վիճակին թռիչքի ժամանակ:
Տիեզերագնացները հնարավորություն կստանան ձեռքով կարգավորել տիեզերանավում ջերմաստիճանը։ Արտակարգ իրավիճակների դեպքում տիեզերագնացների համար նախատեսված է տարհանման համակարգ։












