Ստեղծվել է սարք, որն օգնում է խուսափել ուղեբեռը կորցնելուց
Աքսեսուարների և ուղեբեռի արտադրությամբ զբաղվող Tumi ամերիկյան ընկերությունը «ուղեբեռի էլեկտրոնային կտրոն» է ստեղծել, որն իրենից ներկայացնում է Tumi Global Locator կոչվող անլար գաջեթը, որն ամրացվում է ճամպրուկին և GPS, GSM, Wi-Fi ու Bluetooth տեխնոլոգիաների շնորհիվ հետևում դրա տեղաշարժմանը ցանկացած տեսակի տրանսպորտում:
Ինչպես գրում է Lenta.ru-ն` նորագույն սարքավորումը լայն վաճառքի կհանվի մինչև տարեվերջ: Նորույթը ազդակներ է ուղարկում տիրոջ սմարթֆոնին, ով կարող է հատուկ հավելվածի օգնությամբ պարզել ճամպրուկի գտնվելու վայրը:
Նշվում է, որ օդանավում գտնվելիս սմարթֆոնին ուղարկվող ազդակներն ավտոմատ կերպով անջատվում են:










