Արթրիտի առաջացման պատճառ հանդիսացող միզաթթուն քայքայելու բնական միջոցներ
Միզաթթվից ձևավորվող սուր բյուրեղները ցավ և բորբոքում են առաջացնում հյուսվածքներում: Ինչպես ներկայացնում է Healthy food team-ը` կան մի շարք ժողովրդական դեղամիջոցներ, որոնք վերացնում են միզաթթուն, որը արթրիտի առաջացման հիմնական պատճառներից է:
1. Կիտրոնի հյութ: Կարծիք կա, որ կիտրոնը հավելյալ թթվային միջավայր է ստեղծում օրգանիզմում, սակայն այն իրականում ալկալային միջավայր է ստեղծում, որը չեզոքացնում է միզաթթուն: Այն կարելի է օգտագործել` մեկ բաժակ ջրում մի քանի կաթիլ խառնելով և ըմպելով առավոտյան դատարկ ստամոքսին: Կրկնել մի քանի շաբաթ:
2. Մաղադանոս: Այն հարուստ է հակաօքսիդանտներով և օգտակար է սեզոնային աղցաններում օգտագործելիս: Մաղադանոսի թեյի կանոնավոր օգտագործումը ևս կարող է հաջողությամբ նվազեցնել միզաթթվի կուտակումները հոդերում, հատկապես թթի հյութի հետ միասին:
3. Խնձորի սիդր: Այն հայտնի է որպես բորբոքված հոդերի բուժման արդյունավետ միջոց: Մոտ մեկ ամիս կանոնավոր օգտագործումը կնվազեցնի հոդացավերը:
4. Կռատուկի արմատ: Այն վերացնում է թունավոր նյութերն օրգանիզմից, հանգստացնում բորբոքումը և կարգավորում միզարտադրությունը: Անհրաժեշտ է ջրով բացել կռատուկի արմատի թուրմը և օրական 3-4 անգամ օգտագործել. 20-30 կաթիլ թուրմ` 200 գրամ ջրում:
5. Վաղենակ (կալենդուլա): Ինչպես թեյի, այնպես էլ համեմունքի տեսքով օգտագործելիս վաղենակն ուժեղացնում է հոդերը և կանխում հիվանդությունները:
6. Արքայախնձոր: Բորբոքումը նվազեցնող ֆերմենտներով հարուստ արքայախնձորը բավականին արդյունավետ է արթրիտով պայմանավորված ցավը թեթևացնելու համար:










