Հրապարակվել են Audi-ի էլեկտրական քրոսովերի առաջին լուսանկարները
Գերմանական AutoBild ամսագիրը հրապարակել է Audi e-tron Quattro կոնցեպտուալ քրոսովերի առաջին թիզեր-լուսանկարները: Մինչ այժմ մեքենայի դիզայնը ցուցադրվել էր միայն նկարներում:
Գերմանական էլեկտրական քրոսովերի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա հաջորդ շաբաթ` Ֆրանկֆուրտի ավտոսրահի շրջանակներում:
Կոնցեպտը կառուցվել է MLB երկրորդ սերնդի հարթակի հիման վրա, որն արդեն օգտագործվել էր նորագույն Audi Q7-ում: Նորագույն կոնցեպտի ուժային համակարգի մասին հայտնի է միայն, որ մեքենան կկարողանա 500 կմ տարածություն անցնել առանց վերալիցքավորման:












