Նոր iPhone-ների վարդագույն տարբերակի նախնական պատվերները սպառվել են մի քանի ժամում

11:27 • 13.09.15

ԱՄՆ-ում Apple-ի ինտերնետային խանութում iPhone 6S և iPhone 6S Plus նոր մոդելների նախնական պատվերի մեկնարկից մի քանի ժամ անց արդեն հնարավոր չի եղել գնել հեռախոսի վարդագույն (Rose Gold) տարբերակը, հաղորդում է gazeta.ru-ն:


Նշվում է, որ նոր սմարթֆոնների «վարդագույն մոդելը» չափազանց դուր է եկել սպառողներին. Apple-ի տեխնիկայի երկրպագուներից պահանջվել է ընդամենը մի քանի ժամ՝ առաջին ողջ խմբաքանակի նախնական պատվերները սպառելու համար:


Այս պահին պաշտոնական ինտերնետ-խանութում նշվում է, որ նոր մոդելները հնարավոր կլինի պատվիրել 2-3 շաբաթից ընդհուպ մինչև սեպտեմբերի վերջ:


Նման դժվարությունների հետ են բախվել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի և Գերմանիայի բնակիչները, որոնք հնարավորություն են ստացել առաջինը պատվիրել սմարթֆոններ:


Նոր iPhone-ը, ինչպես նաև iPad-ը և Apple TV-ն ներկայացվել են ընկերության ամենամյա կոնֆերանսի ժամանակ, որն անցկացվել է սեպտեմբերի 9-ին:

 

Նոր iPhone-ների վարդագույն տարբերակի նախնական պատվերները սպառվել են մի քանի ժամում