Քեյթ Ռիչարդսի Bentley-ն վաճառվել է 763 100 ֆունտ սթեռլինգով (լուսանկարներ)
Դասական Bentley-ն, որը նախկինում պատկանել է Rolling Stones խմբի կիթառահար Քեյթ Ռիչարդսին, աճուրդում վաճառվել է 763 100 ֆունտ սթեռլինգով, հաղորդում է The Telegraph-ը:
Ռիչարդսը գնել է աջ ղեկով S3 Continental Flying Spur-ը 1965 թվականին և այն անվանել է «Կապույտ Լենա»՝ իր սիրելի ամերիկացի երգչուհի Լենա Հորնի պատվին:
Ռիչարդսը վաճառել է մեքենան 1978 թվականին, և այն այս տարի ներկայացվել է հինգ տարի տևած ամբողջական վերականգնումից հետո:
Մեքենան վաճառվել է որպես Բոնհամս աճուրդի մաս Գուդվուդ Րիվայվլ պատմական մրցարշավի փառատոնի ժամանակ:












