Մոտակա երկու տարիները կարող են դառնալ պատմության մեջ ամենաշոգը. գիտնականներ

16:38 • 14.09.15

Աշխարհում հաջորդ երկու տարիները կարող են դառնալ դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաշոգը: Այդ մասին ասված է բրիտանական օդերևութաբանական գործակալության հրապարակած զեկույցում, գրում է РИА Новости-ն:


Միջին ջերմաստիճանի բարձրացումը պայմանավորված է բնական օվկիանոսային գործընթացների հետ միասին ածխաթթու գազի արտանետումների ծավալների մեծացման հետևանքներով:


«Դա կարևոր շրջադարձային պահ է Երկրի կլիմայի համար, երբ այդքան փոփոխություններ միաժամանակ են տեղի ունենում»,- նշել է պրոֆեսոր Ադամ Սքեյֆը:


Գիտնականները կանխատեսում են, որ Ասիայում և Ավստրալիայում 2015 և 2016 թվականներին երաշտ կլինի, մինչդեռ Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում հարկավոր է սպասել ուժեղ անձրևների:


Եվրոպայի հյուսիսում ամառը, ինչպես սպասվում է, մոտակա տարիներին կլինի հով: Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ այս ձմեռը Մեծ Բրիտանիայում կարող դառնալ ռեկորդային ցուրտը:

Մոտակա երկու տարիները կարող են դառնալ պատմության մեջ ամենաշոգը. գիտնականներ