Հայտարարվել է StarCraft II-ի եզրափակիչ մասի թողարկման ամսաթիվը (տեսանյութ)
Blizzard ընկերությունը հայտնել է StarCraft II Legacy of the Void խաղի վաճառքը սկսելու ամսաթիվը։ Եզրափակիչ մասը կթողարկվի 2015թ. նոյեմբերի 10-ին։ Այս մասին հայտարարվել է խաղի թրեյլերում, որը հրապարակվել է YouTube-ում, գրում է Lenta-ն։
Հոլովակի ցուցադրությունից անմիջապես հետո սկսվել են խաղի թվային տարբերակի նախապատվերները։ Ստանդարտ տարբերակը կարելի է պատվիրել մոտ 11.500 դրամով։ Digital Deluxe-ը, որը ներառում է StarCraft II-ի կերպարների նկարները և նվերներ
Blizzard-ի այլ խաղերում, կարժենա մոտ 17.710 դրամ։
StarCraft II-ը ռազմավարության ժանրի համակարգչային խաղ է իրական ժամանակում։ Գործողություններն ընթանում են մի քանի մոլորակներում, որտեղ հակամարտություն է ընթանում 3 ռասաների միջև։










