ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայությունը Google-ին օրինախախտ է ճանաչել

22:23 • 14.09.15

ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայությունը  պաշտպանել է Яндекс-ին՝ Google-ի դեմ պայքարում։ 

Ինչպես գրում է Коммерсант-ը` հանձնաժողովը որոշել է, որ Google Inc.-ի և Google Ireland Limited-ի գործողությունները խախտում են «Մրցակցության պաշտպանության մասին» օրենքը:

ԴՀԾ-ի ինֆորմացիոն տեխնոլոգիաների վարչության ղեկավարի խոսքով` 10 աշխատանքային օրվա ընթացքում կմշակվի իշխող դիրքի չարաշահման և դրա դադարեցման մասին որոշումն ու կուղարկվի կողմերին:

Փետրվարին ԴՀԾ-ին էր դիմել Яндекс ընկերությունը` խնդրելով պարզել Google-ի Android բջջային հարթակի հետ կապված որոշ հարցեր:

 




 

ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայությունը Google-ին օրինախախտ է ճանաչել