ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգերում ընդգրկված է մոտ 2 տասնյակ օրինագիծ, այդ թվում՝ սահմանադրական փոփոխությունների
Սեպտեմբերի 15-ին մեկնարկող ԱԺ աշնանային 8-րդ նստաշրջանի նիստերի օրակարգերում ընդգրկված է մոտ 2 տասնյակ նախագիծ:
Դրանց թվում են՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը` ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի դրական եզրակացությամբ, 2015 թվականի մարտի 25-ին Պեկինում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» և 2015 թվականի փետրվարի 13-ին Հռոմում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի (ԻԿՐԱՆԵՏ) միջև «Հայաստանի Հանրապետությունում ԻԿՐԱՆԵՏ-ի կենտրոն հիմնադրելու մասին», 2013 թվականի հոկտեմբերի 25-ին Մինսկում ստորագրված «Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի կազմավորման մասին և Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2015 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» համաձայնագրերը` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ:
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությամբ` մեծ նստաշրջանի օրակարգում կընդգրկվեն ՀՀ կառավարության ներկայացրած «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2014թ-ի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ՀՀ կառավարության ներկայացրած «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը, ինչպես նաև ՀՀ կառավարության ներկայացրած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթները:
«Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ oրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ օրենքի նախագիծը նույնպես քննարկման է դրվել առաջին ընթերցմամբ:










