Ուշագնացությունից հետո BMW-ի ղեկավարը հոսպիտալացվել է՝ գլխուղեղի կաթվածի կասկածանքով (տեսանյութ)
BMW ավտոկոնցեռնի ղեկավար Հարալդ Քրյուգերը հոսպիտալացվել է գլխուղեղի կաթվածի կասկածանքով՝ Ֆրանկֆուրտում մեկնարկած միջազգային ավտոսրահում նոր մեքենաների շնորհանդեսի ժամանակ գիտակցությունը կորցնելուց հետո, գրում է Газета-ն։
Քրյուգերը նոր BMW ավտոմեքենաների շնորհանդեսն է անցկացնելիս եղել, սակայն ողջույնի խոսքից հետո նա կորցրել է գիտակցությունն անմիջապես բեմի վրա։ Թիկնապահներն օգնել են նրան կանգնել և հեռացրել են բեմից։
Այժմ ընկերության ղեկավարը գտնվում է հիվանդանոցում, նրա վիճակը կայուն է։ Հավանաբար՝ խոսքը գլխուղեղի կաթվածի մասին է։










