Գերչակի յուղի օգտակարությունը մազերի աճի վերականգնման համար

23:03 • 15.09.15

Գերչակի յուղը հարոստ է վիտամին E-ով, հանքանյութերով և սպիտակուցներով  և հզոր հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ ունի:

Բացի այդ, այն հարուստ է օմեգա 9 ճարպաթթուներով, որոնք էական ազդեցություն են ունենում  մազերի սնուցման  համար և կարող են վերականգնել դրանց աճը, ինչպես նաև հաստացնել հոնքերն ու թարթիչները: Գերչակի յուղի օգտակարությունը և կիրառման եղանակները ներկայացնում է healthy food team-ը:

1. Գերչակի յուղը թափանցում է ծակոտիներն ու նպաստում մազերի աճին:


2. Բարելավում է ավշային համակարգի աշխատանքը:


3. Հակաբակտերիալ հատկությունների շնորհիվ կանխում է բորբոքումը:


4. Թեթևացնում է փորկապությունը:


5. Նպաստում է գլխացավի վերացմանը:


6. Օգտակար է բշտիկների և մաշկային հիվանդությունների բուժման համար:


Մազերի աճը բարելավելու համար այն պետք է քսել գլխամաշկին, ծածկել և պահել մինչև 60 րոպե, ապա լվանալ տաք ջրով: Կարելի է կրկնել շաբաթական 3 անգամ:


Կան նաև գերչակի յուղի փաթեթիկներ, որոնք կարելի է փաթաթել կտորով և դնել մաշկին մի շարք հիվանդությունների պարագայում, ինչպես օրինակ` այտուցված հոդերի, միոմայի, երիկամային քարերի, մարսողական խանգարումների, դաշտանային ցավերի ժամանակ:

 

 



 

Գերչակի յուղի օգտակարությունը մազերի աճի վերականգնման համար