Facebook-ը կգործարկի «չհավանելու» նշանը

23:59 • 15.09.15

Facebook-ը կգործարկի ամենասպասված նշաններից մեկը` «չհավանելու» նշանը:

Ինչպես գրում է Daily Mail-ը` սոցցանցը նախկինում բացառել էր տվյալ նշանը գործարկելու հնարավորությունը, սակայն Մարկ Ցուկերբերգն այսօր հայտարարել է, որ ընկերությունը փոխել է իր որոշումը և արդեն սկսել է աշխատել  նոր գործառույթի ուղղությամբ:

Ցուկերբերգի խոսքով`  իրենք չեն ցանկանում, որ այդ նշանը սոցցանցը վերածի ֆորումի, որտեղ մարդիկ կարող են հավանել-չհավանելով քվեարկել գրառումների օգտին: Չհավանելու նշանը, ըստ Ցուկերբերգի, գործարկվում է, որ մարդիկ կարողանան իրենց կարեկցանքն ու ցավակցությունը հայտնել «վատ» լուրերի պարագայում:

 

 

 


 

Facebook-ը կգործարկի «չհավանելու» նշանը