Facebook-ի գերմանական հատվածը կհեռացնի ներգաղթյալների դեմ գրված մեկնաբանությունները
Գերմանիայում Facebook ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ հատուկ թիմ են ստեղծում սոցիալական ցանցում ներգաղթյալների դեմ արվող մեկնաբանությունների դեմ պայքարելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նրանց խոսքերով՝ վերջին ժամանակներում Facebook-ի գերմանական հատվածում ռասիստական և այլատյացությամբ մեկնաբանությունների կտրուկ աճ է նկատվում, ինչը համընկնում է երկիր Մերձավոր Արևելքից և Աֆրկայից ներգաղթյալների մեծ հոսքի հետ։
Գերմանիայի կառավարության ճնշման տակ Facebook-ը խոստացել է խստացնել մոնիթորինգի գործընթացը և ավելի օպերատիվ հեռացնել ներգաղթյալների հասցեին արված վիրավորական մեկնաբանությունները։










