Ferrari-ն ներկայացրել է բաց տանիքով նոր սուպերքարը (լուսանկար)
Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահում կայացել է Ferrari 488 Spider կաբրիոլետի պաշտոնական շնորհանդեսը, տեղեկացնում է Lenta.ru-ն։
Մեքենան Ferrari 488 մեքենայի ձևափոխված տարբերակն է՝ համալրված 3.9 լիտր ծավալով ու 670 ձիաուժ ուժգնությամբ 8-մխոցանի շարժիչով։
Մինչև 100 կմ/ժ արագության մեքենան հասնում է 3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 330կմ/ժ է։
Brembo Extreme համակարգի շնորհիվ մեքենայի արգելակման ճանապարհը կրճատվել է 9 տոկոսով՝ նույն սերիայի նախորդ մոդելի համեմատ։











