Google Loon օդապարիկն ընկել է բնակելի տան բակում

16:41 • 15.09.15

Google Loon նախագծի փորձարարական օդապարիկն ընկել է ամերիկյան Չինո-Հիլս քաղաքում գտնվող բնակելի տներից մեկի բակում, հաղորդում է gazeta.ru-ն։

 

Տանտիրուհին սկզբում կարծել է, թե իր հարևանները փակել են ծառերը ներկելուց առաջ, իսկ հարևանները վարկած են առաջ քաշել, թե տան բակում պարաշյուտով արբանյակ է ընկել։

 

Loon նախագծի մասին հայտարարվել է 2013 թվականի ամռանը: Google-ը մտադիր է վերնոլորտում թռչող օդապարիկների միջոցով ողջ մոլորակին համացանցով ապահովել, այդ թվում՝ նաև քիչ հասանելի շրջաններին և երրորդ աշխարհի երկրներին։

 

Google Loon օդապարիկն ընկել է բնակելի տան բակում