Porsche-ն ներկայացրել է էլեկտրական սուպերքարի նախատիպը (լուսանկարներ)
Porsche ընկերությունը ներկայացրել է Mission E անվանումով չորստեղանոց էլեկտրական սուպերքարի կոնցեպտը: Ավտոմեքենան կարող է անցնել մինչև 500 կիլոմետր՝ առանց լրացուցիչ լիցքավորման, գրում է korrespondent.net-ը: Մոդելի շնորհանդեսը տեղի է ունեցել Ֆրանկֆուրտի ավտոսրահի բացման շրջանակում։
Սպորտքարի ընդհանուր 600 ձիաուժ ուժգնությամբ էլեկտրական երկու շարժիչները նրան թույլ են տալիս 12 վայրկյանում 100 կիլոմետր/ժամ արագություն զարգացնել։
Հատուկ այդ էլեկտրական մեքենայի համար ստեղծված լիցքավորման նոր համակարգը թույլ է տալիս մարտկոցներն 80 տոկոսով լիցքավորել ընդամենը 15 րոպեում: Դա բավական կլինի մոտ 400 կիլոմետր անցնելու համար: Կոնցեպտը կարելի է նաև լիցքավորել սովորական վարդակներից կամ անլար լիցքավորման համակարգի օգնությամբ:
Նշվում է նաև, որ սեփականատերը կկարողանա կարգավորել ավտոմեքենայի համակարգերը հեռակա կարգով՝ հատուկ հավելվածի օգնությամբ: Նա նաև կկարողանա փոխանցել էլեկտրոնային բանալիի վիրտուալ պատճենն իրեն մոտ մարդուն: Բանալին թույլ կտա բացել դռները և միացնել շարժիչը:



















