ԱՄՆ-ում ստեղծվել է արհեստական ձեռք, որը կարողանում է «զգալ»
Ամերիկացի մասնագետները ստեղծել են նորագույն տեխնոլոգիաներով համալրված պրոթեզային ձեռք, որն օժտված է «զգալու» բացառիկ ունակությամբ։
Ինչպես նշում է english.alarabiya.net-ը, պրոթեզը տրվել է 28-ամյա ամերիկացի մի երիտասարդի, ով 1 տասնամյակից ավելի գտնվում է կաթվածահար վիճակում` զրկված լինելով զգալու հնարավորությունից:
Աղբյուրը մանրամասնում է, որ գիտնականները հատուկ էլեկտրոդներ են տեղադրել երիտասարդի գլխուղեղի կեղևի այն հատվածում, որը պատասխանատու է զգայարանների համար։
Հետո երիտասադի աչքերը փակել են ու հերթով դիպել արհեստական ձեռքի բոլոր 5 մատներին։ Թեստի ավարտից հետո ամերիկացին ասել է, որ 100 տոկոս ճշգրտությամբ զգացել է, թե արհեստական ձեռքի որ մատին են գիտնականները դիպել։










