Mercedes-Benz-ը գաղտնազերծել է Concept IAA ֆուտուրիստիկ կոնցեպտը (լուսանկարներ)
Գերմանական հեղինակավոր Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը Ֆրանկֆուրտի միջազգային ավտոշոուի շրջանակում ներկայացրել է Concept IAA ֆուտուրիստիկ նորույթը։
Ինչպես նշում է luxou.com կայքը, կոնցեպտի ամբողջական անվանումն է Intelligent Aerodynamic Automobile. այն առաջին հերթին աչքի է ընկնում իր ոչ ստանդարտ դիզայներական լուծումներով։
Ընկերության ներկայացուցիչների համաձայն՝ նորույթը յուրահատուկ դիզայնի ու տեխնիկական կատարելագործության հետաքրքիր համադրություն է։ Աղբյուրը մանրամասնում է, որ 5 մ երկարությամբ մեքենան նախատեսված է ընդամենը 4 ուղևորի համար։
Ինչ վերաբերում է դրա տեխնիկական բնութագրին, ապա 279 ձիաուժ հզորությամբ հիբրիդային շարժիչը զարգացնում է առավելագույնը 250 կմ/ժ արագություն։

















