Թիմ Քուկը բացատրել է՝ ինչու է Apple-ն ավելի շատ ծախսում բարեգործության վրա, քան Ջոբսի օրոք
Ամերիկյան Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկը Սթիվեն Քոլբերի Late Show հաղորդման եթերում բացատրել է, թե ինչու է ընկերությունն ավելի շատ միջոցներ ծախսում բարեգործության վրա, քան Սթիվ Ջոբսի ղեկավարման տարիներին, գրում է gazeta.ru-ն։
«Մենք ցանկանում ենք աշխարհն ավելի լավը թողնել, քան ստացել ենք»,- հայտարարել է Քուկը։
Ընկերության ղեկավարի խոսքով՝ բարեգործության հարցի վերաբերյալ նա զգում է այն, ինչ այն պահին, երբ հայտարարել է իր միասեռականության մասին. մարդիկ տառապում են, իսկ ընկերության հաջողության և իր պաշտոնի շնորհիվ նա կարող է օգնել նրանց։










