Մարկ Ցուկերբերգը ցույց է տվել իր նոր աշխատավայրը (տեսանյութ)
Facebook սոցկայքի ղեկավար Մարկ Ցուկերբերգն էքսկուրսիա է անցկացրել նոր շտաբ-բնակարանում, որը տեղակայված է Կալիֆորնիայի Մենլո Պարկ քաղաքում։ Ցուկերբերգը ցույց է տվել նաև իր աշխատասեղանը, որը տեղադրված է ընդհանուր տարածքում, գրում է buro247.ru-ն։
Ընդամենը մի քանի ամիս առաջ է ընկերությունը տեղափոխվել նոր գրասենյակ։ Այն իրենից ներկայացնում է ազատ տարածություն` առանց աշխատասենյակների և թափանցիկ պատերով։ Առանձնացված է միայն բանակցությունների սենյակը։
Նոր վայրում բոլոր աշխատակիցները նստած են միասին։ Ցուկերբերգի կարծիքով՝ այդկերպ աշխատողները կարող են տեղեկացված լինել բոլորի աշխատանքից և կիսվել գաղափարներով։










