Nissan-ը «խաչասերել է» քրոսովերն ու սպորտային մեքենան
Nissan ընկերությունը Ֆրանկֆուրտի ավտոսրահում ներկայացրել է Gripz կոնցեպտային քրոսովերը: Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն` նորույթը համատեղում է կոմպակտ ամենագնացի գործնականությունը և սպորտային մեքենայի դինամիկ բնույթը:
Ճապոնացի դիզայներները ոգեշնչվել են ընկերության առաջին քրոսովերներից մեկի` 70-ականներին մի շարք հաղթանակներ տարած Datsun 240Z մոդելի իրական տարբերակով:
Բացի այդ, քրոսովերը ստեղծելիս դիզայներները առաջնորդվել են մրցարշավային հեծանիվների արտաքին տեսքով: Մեքենան այդ նմանությամբ համալրվել է 22 դյույմ անվահեծերով: Մեքենայի սրահում ևս մի շարք տարրեր պատրաստվել են հեծանվային դետալների տեսքով:
Ենթադրվում է, որ ամենագնացի ուժային համակարգը կներառի 1.6 լիտր աշխատանքային ծավալով 4 մխոցային տուրբո շարժիչը:











