Ծովային կենդանիների քանակն աշխարհում կրկնակի կրճատվել է վերջին 30 տարում. WWF

21:40 • 16.09.15

Աշխարհում ծովային կենդանիների քանակը վերջին 30 տարում  կրկնակի կրճատվել է: РИА Новости-ի հաղորդմամբ` այս տվյալները հրապարակվել են Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) զեկույցում, որում գնահատվում է համաշխարհային օվկիանիայի էկոհամակարգերի իրավիճակը:

Զեկույցում հրապարակված տվյալների համաձայն` 1970-2012 թթ. օվկիանոսի բնակիչների (կաթնասուններ, թռչուններ, երկկենցաղներ, ձկներ) թիվն աշխարհում կրճատվել է 49 տոկոսով: Ամենից արագ այդ թիվը կրճատվել է 1970-80-ականներին:

Ինչպես ընդգծում են WWF-ում` կենդանիների թվաքանակի կրճատման հիմնական պատճառը մարդու գործունեությունն է: 

  

 

Ծովային կենդանիների քանակն աշխարհում կրկնակի կրճատվել է վերջին 30 տարում. WWF