Ինչպես մի քանի րոպեում թեթևացնել ատամնացավը
Ատամնացավն առաջանում ատամի քայքայման պատճառով, ինչին էլ նպաստում են բերանի խոռոչում առկա բակտերիաները, որոնք սնվում են շաքարով և մեր ընդունած սննդի մնացորդներով: Այս մասին գրելով` Healthy food team-ը ներկայացրել է տնային պայմաններում ատամնացավը, բորբոքումը թեթևացնելու տարբերակներ:
1. Աղը` տաք ջրում ատամնացավի պարագայում.
Թեթև ճաշի գդալ աղը անհրաժեշտ է խառնել մեկ բաժակ տաք ջրին: Աղաջրով ողողումները կօգնեն թեթևացնել ցավն ու դրա հետևանքով առաջացող բորբոքումը:
2. Ձեթի կաթիլները
Անհրաժեշտ է 1-2 ճաշի գդալ ձեթը 15 րոպե պահել բերանում: Այն նվազեցնում է վնասակար բակտերիաների քանակը բերանում` նվազեցնելով վարակի հավանականությունը:
3. Սխտորը` ատամնացավի դեմ
Սխտորը ևս օգտակար է ատամնացացի ժամանակ, պարզապես պետք է կիսել սխտորի պճեղը և դնել ցավող ատամին:
4. Մեխակը` բնական ցավազրկող
Կարելի է մեխակի մի քանի հատիկ փշրել և մի քանի կաթիլ բուսական յուղով խառնելով քսել ատամին: Կարելի է նաև մեխակի յուղի մի քանի կաթիլ խառնել ջրի հետ և ողողում անել:
5. Սառցակտոր
Սառույցի կտորը պետք է ջարդել, մի կտորը փաթաթել ծակոտկեն գործվածքով և դնել ծնոտի կամ այտի վրա:
6. Սոխ
Սոխը ևս օգտակար է ատամնացավը վերացնելու համար, կարելի է պարզապես ծամել հում սոխը մի քանի րոպե:
7. Թեյի խոտը
Սև թեյի խոտը կարելի է դնել ատամին, այն ցավազրկող հատկություն ունի:










