Google-ը 11 մլն դոլար կհավաքի փախստականներին օգնելու համար

11:34 • 17.09.15

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է նոր արշավի մեկնարկի մասին, որի շրջանակում ընկերությունը 11 մլն դոլար կհավաքի հազարավոր փախստականների օգնելու համար։
 

Ինչպես հայտնում է english.alarabiya.net-ը, հավաքվելիք գումարը կտրամադրվի ոչ պետական 4 կազմակերպության, որոնք զբաղվում են փախստականների ու ներգաղթյալների օգնության հարցով։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ այդ կազմակերպություններն են «Բժիշկներ առանց սահմաններին», «Փրկության միջազգային կոմիտեն», ՄԱԿ-ի «Փրկենք երեխաներին» կազմակերպությունն ու ՄԱԿ-ի ` փախստականների հարցերով կոմիտեն։

 

Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ դրամական բոլոր նվիրատվությունները պետք է արվեն հետևյալ հասցեով` google.com/refugeerelief ։
 

Հիշեցնենք, որ ներկայում Եվրոպայում փախստականների ճգնաժամ է։ Տարեսկզբից առ այսօր ռազմական գործողությունների թիրախում գտնվող մերձարևելյան երկրներից Եվրոպա է ժամանել մոտ կես մլն փախստական։

Google-ը 11 մլն դոլար կհավաքի փախստականներին օգնելու համար