Apple-ը գործարկել է iOS 9 նոր օպերացիոն համակարգը

00:07 • 17.09.15

Apple-ի  iOS 9 նոր օպերացիոն համակարգը հասանելի է iPhone-ի, iPad-ի և iPod touch-ի օգտատերերի համար: Lenta.ru-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

iOS 9-ում հայտնվել  է «բազմապատուհանության» գործառույթը, որը թույլ է տալիս տեղեկություն պատճենել մի հավելվածից մյուսը: 

Siri ձայնային հավելվածը համալրվել է նոր Proactive գործառույթով, որը հուշում է օգտատիրոջը համապատասխան հավելվածների մասին, որոնք կարող են տվյալ պահին անհրաժեշտ լինել: Siri-ն այժմ միանում է Twitter-ին և Facebook-ին:

iOS 9-ը համատեղելի է iPhone 4s-ի և դրանից հետո ներկայացված մոդելների, iPad 2, iPad mini և պլանշետների նորագույն մոդելների, iPod touch 5 և 6 նվագարկիչների  հետ:

  

 

Apple-ը գործարկել է iOS 9 նոր օպերացիոն համակարգը