Jaguar-ի առաջին քրոսովերը հատուկ տարբերակ կունենա
Jaguar-ի պատմության մեջ առաջին քրոսովերի հատուկ տարբերակը ստացել է First Edition անվանումը: Այն կթողարկվի F-Pace քրոսովերի վաճառքի առաջին տարում` 2000 օրինակով:
Ինչպես գրում է Rbc.ru-ն` մեջբերելով Jaguar Land Rover ընկերության մամլո հաղորդագրությունը, F-Pace First Edition-ի համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել 2013-ին Ֆրանկֆուրտի ավտոսրահում ներկայացված C-X17 կոնցեպտային մեքենան:
F-Pace-ի հատուկ տարբերակը ստանդարտ մոդելից տարբերվում է դիզայներական լուծումներով, որոնցից է շարժական պանորամային տանիքը: Կապույտ գույնը այն փոխառել է հենց C-X17 մոդելից:
Հատուկ տարբերակի գինը դեռևս չի հաղորդվում:











