Ամերիկացին կարողացել է սմարթֆոնով հետևել իր բնակարանի կողոպուտին

23:35 • 17.09.15

Նյու Յորքի բնակիչ Դենի Ուիլերը Canary կոչվող գաջեթի և նույնանուն բջջային հավելվածի միջոցով իմացել է,  որ իր բացակայությամբ իր տուն են ներխուժել օտար մարդիկ և նույնիսկ կարողացել է օնլայն ռեժիմով  հետևել գողերի գործողություններին:


Ինչպես գրում է Корреспондент-ը` հղում անելով New York Post-ին, տան անվտանգության  Canary սարքը թույլ է տալիս տան տիրոջը  օնլայն դիտել, թե ինչ է կատարվում տանը: Սարքը նաև ծանուցում է ուղարկում սմարթֆոնին, երբ կասկածելի ակտիվություն է նկատվում տանը:


Ներխուժման հաստատման պարագայում սարքը հետագա գործողության երկու տարբերակ է առաջարկում: Առաջինը ներխուժման մասին օրինապահ մարմիններին տեղեկացնելն է, երկրորդը  տանը ահազանգի ազդանշան միացնելը, որը կարող է վախեցնել գողերին:


Ուիլերն ընտրել էր առաջին տարբերակը և վազել տուն, սակայն գողերն արդեն հեռացել էին: 

 

Ամերիկացին կարողացել է սմարթֆոնով հետևել իր բնակարանի կողոպուտին