ՉԼ. Ռոնալդուն մրցաշարի պատմության մեջ ամենաշատ 11 մետրանոց իրացրած խաղացողն է
«Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հետ-տրիկի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Շախտյորի»(4:0) հետ խաղում:
Պորտուգալացի հարձակվողը երկու գոլը խփել է 11 մետրանոց հարվածով: Ռոնալդուն 11 մետրանոց նշակետից Չեմպիոնների լիգայի խփել է 11 գոլ եւ այս ցուցանիշով դարձել է առաջատար՝ շրջանցելով Լուիշ Ֆիգոյին եւ Ռուդ վան Նիստերլոյին:
Կրիշտիանու Ռոնալդու – 11 գոլ
Լուիշ Ֆիգո, Ռուդ վան Նիստերլոյ – 10
Լիոնել Մեսսի – 8
Ալեսանդրո դեկ Պյերո, Ստիվեն Ջերարդ, Թոմաս Մյուլեր, Ռիվալդո, Ռոնալդինյո, Ռոբի Վան Պերսի - 6










