Գերմանացի բժիշկները հաջողությամբ բաժանել են վրացի սիամական երկվորյակներին

10:28 • 17.09.15

Լուսանկարը՝ megatv.ge-ի


Քյոլն քաղաքի մանկական հիվանդանոցում գերմանացի վիրաբույժները հաջողությամբ իրականացրել են Վրաստանից 6-ամսական սիամական երկվորյակների բաժանումը, գրում է Интерфакс-ը։

 

Աղբյուրները հայտնում են, որ վիրահատությունը, որն անցկացվել է սեպտեմբերի սկզբին, արժեցել է 81.000 եվրո, և այդ միջոցները հավաքվել են նվիրատվությունների շնորհիվ։

 

Հաղորդվում է, որ աղջիկների՝ Թամարի և Թեբրոլեի կյանքին վտանգ չի սպառնում, նրանք երկուսն էլ իրենց լավ են զգում։

 

Գերմանացի բժիշկները հայտնել են, որ վիրահատությունը տևել է 5 ժամ։ Հիվանդանոցի մանկական վիրաբուժության բաժանմունքի գլխավոր բժիշկ Թոմաս Բեմերսը վստահեցրել է, որ աղջիկները բացարձակ առողջ կլինեն և կկարողանան նորմալ կյանք վարել։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ նպատակին հասնելը հեշտ չի եղել, սիամական երկվորյակները ներարգանդային զարգացման շրջանում չեն բաժանվել կրծքի և որովային հատվածում, նրանք ընդհանուր երիկամ են ունեցել։

 

Լրատվամիջոցները նշում են նաև, որ հաջող վիրահատության համար բժիշկների համար կարևոր է եղել անզգայացնել աղջիկներին միաժամանակ նույն ճշտությամբ, ինչն էլ հաջողվել է անել։

Գերմանացի բժիշկները հաջողությամբ բաժանել են վրացի սիամական երկվորյակներին