Volvo-ն աղբահավաք ռոբոտներ կստեղծի

12:34 • 18.09.15

Շվեդական Volvo մեքենաշինական ընկերությունը մտադիր է աղբահավաք ռոբոտներ ստեղծել, որոնք ամբողջովին կզրոյացնեն մարդկային գործոնն այդ հարցում։

 

Ինչպես նշում է The Teleraph-ը, այդ նպատակով ընկերությունը համագործակցելու է ամերիկյան, շվեդական մի շարք ինժեներական հաստատությունների, ինչպես նաև աղբի վերամշակմամբ զբաղվող Renova ընկերության հետ։

 

Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ աղբահավաք ռոբոտները կկոչվեն ROAR: Նշվում է, որ նորարարական տեխնոլոգիան կգործի հետևյալ կերպ. ռոբոտը համապատասխան հրահանգներ կստանա աղբատար մեքենայի օպերացիոն համակարգից, կգնա դեպի աղբամանները ու կդատարկի դրանց պարունակությունը մեքենայի մեջ:

 

Volvo-ի ներկայացուցիչները հայտնել են, որ այս տեխնոլոգիան կփորձարկվի 2016թ. հունիսին։

Volvo-ն աղբահավաք ռոբոտներ կստեղծի