Բանանի կեղևի օգտակար հատկանիշները

08:38 • 18.09.15

Բանանի օգտակարությունն ապացուցվել է մի շարք հետազոտություններով: Սակայն անհրաժեշտ է իմանալ, որ բանանն ուտելուց հետո պետք չէ նետել դրա կեղևը, որը ևս օգտակար հատկանիշներ ունի, որոնք ներկայացնում է  Healthy life land-ը:

1. Բանանի կեղևն օգտագործում են գորտնուկները վերացնելու համար: Անհրաժեշտ է կեղևը դնել գորտնուկի վրա, կապել այն բինտով, թողնել մնա ողջ գիշերը: Մի քանի օր կրկնելուց հետո գորտնուկը կանհետանա:


2. Բանանի կեղևի օգնությամբ կարելի ձերբազատվել կնճիռներից և բշտիկներից:  Անհրաժեշտ է պարզապես կեղերի ներսի կողմով մի քանի րոպե մերսել մաշկը, սպասել 30 րոպե և լվանալ դեմքը ջրով:


3. Բանանի կեղևն ախտահանող միջոց է, որով կարելի է փայլեցնել կահույքը, արծաթեղենը, կոշիկները:


4. Բանանի կեղևի ներսի կողմով կարելի է սպիտակեցնել ատամները: Մի քանի շաբաթ կրկնելուց հետո արդյունքն ակնհայտ կլինի:  


5. Մեղմացնում է միջատների խայթոցը:


6. Բանանի կեղևը անալգետիկներին փոխարինող միջոց է: Մաշկի բորբոքվածության  դեպքում ևս կարելի  է մերսել մաշկը բանանի կեղևով 10-15 րոպե:


l 
 

 

Բանանի կեղևի օգտակար հատկանիշները