Peugeot-ն 2020-ին վաճառքի կներկայացնի ինքնագնաց մեքենաներ

08:15 • 18.09.15

Ֆրանսիական մեքենաշինական ընկերության նախագահ Կառլոս Տավարեսը հայտարարել է PSA Peugeot-Citroën խմբի նախագծի մասին, որով նախատեսվում է առանց վարորդի երթևեկող մեքենաներ ստեղծել:


Ինչպես գրում է  Le Parisien-ը` Տավարեսն այս հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանկֆուրտի ավտոսրահի բացմանն ընդառաջ: Նրա խոսքով` սկսած Peugeot 508 մոդելի  հաջորդ սերնդի  մեքենաներից 2020 թվականից արդեն վաճառքի կներկայացվեն PSA մոդելները` տվյալ տեխնոլոգիայով:


Նմանօրինակ մեքենաներ, որոնք համալրված են անհրաժեշտ սարքավորումներով, սենսորներով ու տեսախցիկներով, արդեն փորձարկվում են PSA-ի գործարաններում:

 



 

Peugeot-ն 2020-ին վաճառքի կներկայացնի ինքնագնաց մեքենաներ