Հավին դինոզավրի նման քայլել «սովորեցրած» չիլիացիները Շնոբելյան մրցանակ են ստացել
Քեմբրիջում Հարվարդի համալսարանում կայացել է Շնոբելյան մրցանակի հանձնման արարողությունը, որը Նոբելյան մրցանակի կատակային տարբերակն է, գրում է Лента-ն։
Կենսաբանության ոլորտում մրցանակ են ստացել չիլիացի փորձագետները, ովքեր հավի հետևի վերջույթներին ամրացրել են փայտիկ, որպեսզի քայլվածքը նման լինի դինոզավրերի քայլվածքին։
Մայքլ Սմիթը մրցանակ է ստացել ֆիզիոլոգիայի ոլորտում՝ մեղուների խայթոցներն իր վրա փորձարկելու համար։ Նա թույլ է տվել, որ իրեն խայթեն 25 անգամ՝ պարզելու, թե մարմնի որ հատվածում է խայթոցն ավելի ցավոտ։
Բժշկության ոլորտում Շնոբելյան մրցանակ են ստացել հետազոտողները, որոնք պարզել են, որ համբույրները նվազեցնում են ալերգիայի առաջացման ռիսկը։
Մրցանակների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ պաշտոնական կայքում։










